22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե վարչապետը կողմ է Ամուլսարի շահագործմանը, նա այլևս չի կարող խոսել ժողովրդի անունից. սա մեծ հարված էր նրա լեգիտիմությանը. փաստաբան

Եթե վարչապետը կողմ է հանքի շահագործմանը, ապա նա այլևս չի կարող խոսել ժողովրդի անունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գեղամ Սիմոնյանը:

«Եթե վարչապետը կողմ է հանքի շահագործմանը, ապա նա այլևս չի կարող ներկայացնել ողջ հանրությունը, չի կարող խոսել ժողովրդի անունից: Ըստ էության, սա մեծ հարված էր նրա լեգիտիմությանը: Կարծում եմ՝ արդեն վարչապետի լեգիտիմության վրա ազդել է հանքի շահագործման շուրջ զարգացումները»,- նշեց փաստաբանը:

Ըստ նրա՝ վարչապետի և ջերմուկցիների միջև Երևանում՝ Բաղրամյան 26-ում, տեղի ունեցած հանդիպումը փոխել է հանրային ընկալումները: Գեղամ Սիմոնյանի կարծիքով՝ այս ֆորմատով քննարկված հարցը իրավական, բարոյական, քաղաքական հետևանք կարող է ունենալ միայն վարչապետի համար:

«Նա հակասեց ինքն իրեն, նա դավաճանեց ինքն իրեն և դրժեց այն խոստումը, որը ժամանակին տվել էր ջերմուկցիներին: Չէ որ այս փորձաքննության հարցը նախաձեռնել, շրջանառության մեջ էր դրել հենց ինքը և խոստացել էր ջերմուկցիներին, որ փորձագիտական եզրակացությունը «թևի տակ դրած կգա և ջերմուկցիների հետ կքննարկի»: Այն օրերին դա զարմանալի չէր կարող լինել, որովհետև մենք սովոր էինք, որ երկրի ղեկավարը չկտրվի ժողովրդից և ի վիճակի լինի բոլոր սուր հարցերն առերես քննարկելու: Տվյալ դեպքում այդպես չեղավ, մենք ունենք նախկին իշխանությանը բնորոշ վարքագիծ, իշխանությունը նախընտրեց Բաղրամյան 26-ի պատերից ներս «մեժդուսաբոյչիկ» անել»,- ասաց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ