04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար Ամուլսարի հանքի շահագործումը. Վլադիմիր Կարապետյան

Չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգը ավարտվել է, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Բաղրամյան 26-ում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ անցկացված քննարկմանը:

«Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար, ինքը չի ասել, որ պետք է շահագործվի: Չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգը ավարտվել է, սպասենք վերջնական արդյունքի», – ասաց նա:

Կարապետյանը նկատեց, որ ժամեր անց քննարկման սղագրությունը կհրապարկվի կառավարությունում. «Այնտեղ շատ հարցերի պատասխաններ կարող եք գտնել»:

Անդրադառնալով բնապահպանների պնդմանը, որ նոր փորձաքննությունն է անհրաժեշտ, Կարապետյանն ասաց.

 

«Այս պահին չենք տեսնում հիմքեր նոր ուսումնասիրության համար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ