02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՍԴ դատավորները մերժում են Փաշինյանի առաջարկը․ Հրապարակ

Սահմանադրական դատարանի շուրջ թնջուկը չի հանգուցալուծվի նաև իշխանության առաջարկած օրենսդրական փոփոխությունների արդյունքում։ Հիշեցնենք․ իշխանությունը,  հրաժարականի դիմաց, առաջարկել է ցմահ աշխատավարձ և սոցիալական երաշխիքներ, ինչպես նաև սպառնալիք՝ հրաժարական չտալու դեպքում քրեական հետապնդման ենթարկվելու հեռանկարով։

Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել այդ առաջարկը, քանի որ, նախ, նման օրենքն ապօրինություն է, և եթե անգամ իրենց փոխարեն եկած նոր ՍԴ դատավորներն այն հակասահմանադրական չճանաչեն, ապա Փաշինյանի իշխանության հեռացումից հետո հաստատ ոչ միայն ցմահ աշխատավարձը չի պահպանվի, այլև իրենք ստիպված կլինեն տարիներ անց պետությանը վերադարձնել այդ գումարներն ու պատասխան տալ անօրինական գործընթացին մասնակից լինելու համար։ Եվ երկրորդ․ ընդունելով առաջարկը՝ կնշանակի ընկրկել իշխանության շանտաժի առաջ։ Ի դեպ, իշխանական կուլիսներում քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածություններ առաջադրելու վերջին՝ ամենածայրահեղ տարբերակը։

Իշխանության կողմից ՍԴ գործուղված նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի տեսլականի համաձայն՝ ՍԴ-ում ներկայումս կա երկու դատավոր, մյուսներն անդամներ են, հետևաբար նոր ընտրություններով պետք է դատավորներ ընտրել, իսկ թե այդ պարագայում ինչ կլինի մյուսների ճակատագիրը՝ հայտնի չէ։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ