Հրանուշ Հակոբյանը՝ երեկվա աղմկահարույց որոշման մասին
Կառավորության երեկվա որոշմամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստացած մի խումբ սփյուռքահայեր ազատվեցին պարտադիր զինվորական ծառայությունից: Այս որոշումը, սակայն, մի շարք քննադատությունների արժանացավ: Այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանելով Սփռույքի նախարար Հրանու Հակոբյանն ասաց, որ ՀՀ զինապարտության մասին օրենքով՝ ՀՀ քաղաքացիները պետք է պարտադիր զինվորական ծառայություն անցնեն: ՛՛Դա նաև սահմանադրական նորմ է, սակայն օրենքը ունի որոշակի կետեր, որով ասում է՝ որ դեպքում գիտնականը, երեք-չորս երեխա ունեցողը, խնամողը, քաղաքացին կարող է ազատվել կամ տարկետում ստանալ: ՀՀ կառավարությունը տասնյակ տարի է՝ տալիս է տարկետում ուսանողներին, հոգևորականներին, այս երկու կատեգորիաներին հիմնականում, որպեսզի նրանք կամ սովորեն կամ ծառայություն անցնեն՛՛,-նշեց նախարարն ու շարունակեց.
՛՛Վերջին անգամ Սփյուռքի նախարարությունը, ինչպես միշտ, ինչպես բոլոր հոգևորականներին են ազատել և թույլ տվել, որ նրանք գնան ծառայության, առաջարկել էր Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության չորս միաբաններին ազատել զինվորական ծառայությունից, որպեսզի նրանք իրենց ծառայությունն անցնեն Սիրիայում, Հորդանանում, Լիբանանում և այլն՛՛:
Հակոբյանի խոսքով՝ եթե խոշոր կառույցներն ու կազմակերպությունները հարց են բարձրացնում ու իրենք այդ հարցը ՛՛քնեցնում են՛՛, կրկին սկսում են քննադատել:
՛՛Սիրիայում հոգևորականն այսօր բանակին հավասար ծառայություն է իրականացնում և այդ երիտասարդները պետք է Սիրիայում ծառայեն: Լաթաքիան առաջինը որ մեր Քեսաբի հայությանը դուրս արեցին, եկեղեցին ամբողջ պատասխանատվությունը իր վրա վերցրեց և եկեղեցական ծառայողներն էին ծառայում՝ 370 հոգու կերակուր, հագուստ, սնունդ բերելու հարցում՛՛,-եզրափակեց նա: