18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Է՞դ աստիճանի տեղը չեք բերում, որ դուք եք այսօր իշխանությունը մեր երկրում». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արամ Բարսեղյանը ազատության մեջ է, արդեն՝ լավ է, բայց, կարո՞ղ էիք, չէ՞ էդքան տապոռային չաշխատել, տեղը-տեղին, շնորհքով աշխատեիք, մարդուն կանչեիք, բացատրեիք, որ էսպես ու էսպես, հաստատ մարդը կհասկանար եւ գործը նորմալ ընթացք կունենար, ինչպես որ հիմա եղավ։

Ասացեք , խնդրեմ, իբր ինչ էր նշանակում երեկվա ձերբակալումը, իբր՝ գո՞րծ եք անում, տղերք, էդպես գործ չեն անում, ինչո՞ւ եք մեր պետության ներսում իրավական ամբողջ մի կայացած ինստիտուտ, մի ամբողջ արդարադատություն իջեցնում այդքան ցածր, պարզունակ, տղայական մակարդակի, է՞դ աստիճանի տեղը չեք բերում, որ դուք եք այսօր իշխանությունը մեր երկրում, դժվա՞ր է կարգին եւ օրենքի տառին համապատասխան աշխատել , չե՞ք կարող , գնացեք գիրք կարդացեք…

Ահագին իրավական գրքեր կան, օրենսգրքեր կան, ի վերջո՝ Աստվածաշունչ կա․․․»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ