19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչն է արգելել Հրանուշ Հակոբյանը նախարարությունում

Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ նախարարությունն առաջնային պլան է մղվում լեզուն: ՛՛Մենք գումարում ենք երիտասարդական ֆորումներ՝ ՛՛Հայերենն իմ սրտում է՛՛ խորագրով, որպեսզի երիտասարդության մեջ շարժում սկսենք: Հանրապետության նախագահը հայտարարեց, որ տանը խոսենք հայերեն, մենք այդ կարգախոսը փորձում ենք տեղայնացնել նաև մեր համայքներում, որպեզի բոլորի ուշադրությունը հրավիրենք լեզվի խնիրների վրա՛՛,-ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ նախարարությունն էլ արգելում է այլ լեզվավ խոսել: ՛՛Բոլոր նրանք, ովքեր մտնում են նախարարություն, նույնիսկ երկու բառ՝ մի կերպ հայերեն… չեմ թողնում, որ ուրիշ լեզվով խոսեն, խեղճերը տանջվելով մի կերպ հայերեն են խոսում, որ մենք փորձենք մեր լեզվի խնդիրը պահպանել, կարելի է ասել՝ նախարարությունում արգելված է ուրիշ լեզվով խոսել՛՛:

Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ բոլոր համայնքային կազմակերպության ղեկավարներից պահանջում է, որ եթե միջոցառում են անում այս կամ այն երկրում, թարգմանիչ բերեն ու հայերեն անեն այդ միջոցառումը, որպեսզի այդ հավաքը նպատակին հասնի:

՛՛Դնում ենք նաև արևմտահայերենի ու արևելահայերենի մերձեցման խնդիրը՛՛,-նկատեց նա՝ հավելելով, որ տպագրել են արևմտահայերեն գրքեր ու քերականություն: ՛՛Արևմտահայերենը մեր ազգային արժեքն է, մեր համալսարանում էլ արևմտահայերերնի ուսուցման ամբիոն է ստեղծվում՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ