01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ճառ ասի՞, թե՞ զանգ կախի». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ասում են՝ Փաշինյանը վկայակոչելով իր ծանրաբեռնված գրաֆիկը եւ զբաղվածությունը, այսօր չի ընդունել Ամուլսարի հարցով կառավարության շենքի մոտ բողոքող հպարտ քաղաքացիներին:

Մեկ տարի առաջ Փաշինյանն ասում էր՝ դուք բոլորդ վարչապետ եք, կառավարության դուռն էլ ժողովրդինն է՝ ինչ կուզեն կանեն: Այսօր արդեն ոստիկանները թույլ չեն տվել բողոքող վարչապետներին մոտենալ սեփական կառավարության մուտքին, մտնել սեփական շենք:

Հ.Գ. Մարդը հո չի՞ կարող «reality show» բեմադրել, տուրիստների համար գիդ աշխատել, «մուտիտ-կռուտիտ» լայվեր անել, աշխարհացունց վիճակագրական տվյալներ բստրել, պատմություններ հորինել գեյ մատուցողի հետ հանկարծակի հանդիպումների մասին, «վնգստալ», «չանեն ծռել», «համբալներ», «դինջացնել» գոհարները ավելացնել քաղաքական իշխանության բառապաշար, համ էլ քաղաքացիներին ընդունել …

Ճառ ասի՞, թե՞ զանգ կախի:

Հ.Գ. Թողեք աշխատի էլի, Սերժի վախտ ո՞ւր էիք»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ