23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մոսկվայում հայկական խմորումները Աննա Հակոբյանի հույսով են. Իրավունք

Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուրեր են տարածվել, որ Մոսկվայի հայ համայնքի որոշ գործիչների միջեւ սկսվել է լուրջ պայքար ազդեցութայն գոտիների համար եւ այս անգամ խնդիր է դրված ստանալ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը: Ըստ լուրերի, հակամարտության մի կողմում հայտնվել է Մոսկվայում հայտնի հասարակական գործիչ Յուրա Նավոյանը, որը ժամանակին Մոսկվայում ՀՅԴ-ի ներկայացուցիչն էր, իսկ հետագայում խզեց իր կապերը ՀՅԴ-ի հետ եւ փորձեց հանդես գալ որպես առանձին միավոր, ընդ որում, վերջին շրջանում ակտիվորեն աջակցում է Փաշինյանին եւ Մոսկվա ժամանող նրա պատգամավորիկներին: Յուրան նրանց, ձեռքից բռնած,  տանում է ՌԴ-ի ԱԳՆ, Պետդումա, Դաշնային խորհուրդ եւ փորձում մարդամեջ մտցնել: Այս մասին գրում է «Իրավունքը»:

Յուրայի ջանքերը, ըստ ֆեյսբուքյան օգտատերերի, ուղղված են մի կողմից ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի, մյուս կողմից Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանիդեմ: Նա փորձում է ստվերելով այդ երկուսին, դառնալ Մոսկվայում Նիկոլի համար հարցեր լուծող հիմնական դեմքը:

Ընդ որում,  նա փորձում  է նաեւ ստվերում թողնել Սամվել Կարապետյանին, որ հանկարծ այդ կենտրոնական դեմքի առումով Կարապետյանը նրա համար մրցակից չլինի: Այս պայքարում, կրկին ՖԲ-ում շրջանառվող գրառումների, Յուրային խորհուրդ են տվել համագործակցել հայ միլիարդատեր, Մոսկովյան գործարար Ռուբեն Գրիգորյանի հետ, որը ժամանակին, ինչպես հայտնի է, ֆինանսավորում էր Զարուհի Փոստանջյանի՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Յուրայի բարեկամները խորհուրդ են տալիս նրան ավելի կոշտ դիրք գրավել Ռոբերտ Քոչարյանի դեմ խոսելիս, ինչպես նաեւ՝ ակտիվ ելույթներով հանդես գալ Սերժ Սարգսյանի դեմ: Բացի այդ նրան խորհուրդ են տալիս մի 200 հազար դոլար փոխանցել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆոնդին, որպեսզի վերջինս նրան նկատի եւ ամուսնուն խորհուրդ տա Մոսկվայի հետ բոլոր փոխհարաբերությունները իրականացնել Յուրայի միջոցով եւ նրան նշանակել ՌԴ-ում ՀՀ դեսպան: 

Ըստ լուրերի Նավոյանը նաեւ փորձում է հակազդել ռուսական այն գործիչներին, ովքեր այնքան էլ երջանիկ ժպիտով չեն ընդունել Նիկոլի հեղաշրջումը, եւ փորձել են կարեւորել Քոչարյանի անձը ռուսականա քաղաքականությունը ծրագրելիս, ինչպես նաեւ կոչ են արել պահպանել հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ: Օրինակ, Յուրան պետք է հակազդեր հայտնի  քաղաքական գործիչ Զատուլինի հայկական նախաձեռնություններին: Ըստ լուրերի Յուրան այդպիսի փորձ արել է, սակայն նա դժգոհում էր, որ Նիկոլենք իր այդ սխրանքները չեն նկատել եւ դրանք մնացել են անպտուղ: 

Նկատենք, որ ֆեյսբուքյան լուրերը լուրջ իրարանցում են առաջացրել: Կան նաեւ այդ բոլոր լուրերը հերքող գրառումներ, հայտարարություններ:

Այս թեմայով նոր ինֆորմացիա ստանալուն պես կրկին կներկայացնենք ձեր ուշադրությանը: 

 

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ