07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կրկեսային փարթի՝ «սուպերնախարարությունում». Հրապարակ

Նախկինների քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածու-շոուները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի քարտուղարուհի Աննա Բալայանի ծննդյան տոնակատարությունը նախարարության շենքում վերածվել է կրկե­սային փարթիի, որին, բացի նախարար Սուրեն Պապիկյանից, ներկա է գտնվել ողջ աշխատակազմը: Հոբելյարի տոնը լիարժեք դարձնե­լու համար նախարարություն են հրավիրել ծաղրածու, որը մի լավ ուրախացրել է նա­խարարության անձնակազմին՝ նրանց կտրե­լով հոգսաշատ աշխատանքային առօրյայից:

Քարտուղարուհին Ֆեյսբուքում ծննդյան օրվա­նից լուսանկարներ է տեղադրել՝ պղպջակնե­րով, գունավոր ժապավեններով, սակայն կադրից դուրս է թողել օրվա հերոսին՝ ծաղրա­ծուին: Նախարարի խոսնակը մեզ հայտնեց, որ ծաղրածուի մասին տեղյակ չէ, խոստացավ ճշտել-ասել, ավելի ուշ ասաց, թե ծաղրածու չեն բերել նախարարություն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ