01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ղազարյանը բազմիցս է ենթարկվել բռնության եւ ստորացումների մյուս զինծառայողների եւ հրամանատարների կողմից. Ադրբեջանական ԶԼՄ-ներ

Երեկ հայտնի դարձավ, որ Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են հայ զինծառայող Արո Հայկի Ղազարյանին։ Վերջինս ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, որոշում է կայացրել փախչել «իր զորամասում տիրող բարձիթողի վիճակի, զինվորների հանդեպ եղած անմարդկային եւ անտանելի հարաբերությունների պատճառով»։ Ղազարյանի մարմնի վրա, կրկին ըստ ադրբեջանական մեդիայի հրապարակումների, եղել են «բազմաթիվ վիրավորումներ, իսկ գլխի վրա՝ հեմատոմաներ»։ Բաքվում հայտարարում են, որ «Ղազարյանը բազմիցս է ենթարկվել բռնության եւ ստորացումների մյուս զինծառայողների եւ հրամանատարների կողմից եւ այժմ նրան ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն»։

ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունը, այն բանից հետո, երբ ադրբեջանական մամուլում հայտնվել էին հրապարակումներն այս առնչությամբ, տարածել էր հայտարարություն, որով հաստատել էր, որ ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ