25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սանիթեք ինթերնեյշնլ»-ը 2018-ի հունվար-սեպտեմբեր ամիսների համար չի վճարել շուրջ 300 մլն դրամ ԱԱՀ. ՊԵԿ փոխնախագահ

Կատարված հարկային պարտավորությունների նախնական հաշվարկների համաձայն՝ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել 299.918.392 ՀՀ դրամ ԱԱՀ, իսկ «Սանիթեք ՍՊԸ» հայաստանյան մասնաճյուղը` 280.429.121 ՀՀ դրամ ԱԱՀ: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նա պարզաբանեց, որ հարկման առումով ՍՊ ընկերությունը և մասնաճյուղը ծառայությունները մասնատել են երկու մասի, որոնցից սանիտարական մաքրման, այլ օժանդակ ծառայությունների մասով հաշվարկել են ԱԱՀ, իսկ բեռնատար ավտոմեքենաներով աղբի և ձյան տեղափոխման ծառայությունների մասով, այն դիտելով որպես բեռնափոխադրում, իրենց համարել են հաստատագրված վճար վճարող:

Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ hայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի կողմից չեն ներկայացվել 2018թ. բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշիվները: Վարույթն իրականացնող մարմինն իր գործառույթներին համապատասխան այդ փաստին ևս ընթացք տալու նպատակով՝ չհայտարարագրված և չկատարված հարկային պարտավորությունների չափը պարզելու համար նշանակվել է ստուգում:

Անդրադառնալով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում 2017-2018 թվականների ընթացքում ՀԴՄ-ների ձեռքբերման գործընթացում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործին՝ ՊԵԿ նախագահը նշեց միայն, որ այդ ուղղությամբ ՊԵԿ-ի իրականացած միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել քրեական գործի համար բավարար տվյալներ:

«Վաղ է ասել, թե դա անփութության, թե կոռուպցիոն դրսևորումներով է պայմանավորված, բայց ամեն դեպքում ձեռք բերված տեղեկությունները բավարար են եղել գնահատելու, որ այդ գործարքը տեղի է ունեցել չարաշահումների արդյունքում, մնացածն արդեն քննությունը կպարզի»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ