23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ-ում ազատվում են անցանկալի կադրերից. բաժնի ղեկավարը սրտի տագնապով տեղափոխվել է հիվանդանոց. Հրապարակ

Չնայած արձակուրդային սեզոնին, Ազգային ժողովում աժիոտաժ է։ Հուլիսի 13-ին ԱԺ խորհրդի նիստում ընդունված կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման հիման վրա փոփոխություններն են մեկնարկել։ Միավորվում են բաժիններ, նոր հաստիքացուցակ է կազմվում, որի քողարկված նպատակն անցանկալի կադրերից ազատվելն է։ Երեկ այս հողի վրա արտակարգ միջադեպ է գրանցվել․ ԱԺ աշխատակազմի ղեկավարության և հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանի զրույցն ավարտվել է վերջինիս ինքնազգացողության վատացմամբ՝ սրտի տագնապով։

Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստենտավորել են։ Բանն այն է, որ նշված բաժինը միավորվել է հասարակայնության հետ կապերի վարչության հետ՝ դարձել հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչություն, արդյունքում Պետրոսյանը կորցնում է բաժնի ղեկավարի պաշտոնը։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը թերթի զրույցում հերքեց, թե Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է վիճաբանության արդյունքում, ասաց, որ կոնկրետ հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներին չեն պատրաստվում կրճատել. «Նրանց ասել ենք՝ մնացեք ձեր տեղում, առաջարկել ենք, որ նոր ձևավորված ստորաբաժանումում համալրեն նախկին տեղին համարժեք տեղը»։

Թերթի տեղեկություններով, հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցների գերակշիռ մասին արդեն կադրերի ռեզերվ են ուղարկել, ԱԺ-ում չգիտեն՝ ինչ սկզբունքով և ովքեր են աշխատելու։ Ավելի վաղ գրել էինք, որ այս փոփոխությունների արդյունքում ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ այլևս չի ունենա, ներկայիս 230 հաստիքն առնվազն 50 տոկոսով կկրճատվի, իսկ մյուս աշխատողների հետ քաղաքացիաիրավական պայմանագրեր կկնքվեն:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ