23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մենք Նիկոլ Փաշինյանի սխալ արարքներն ենք քննադատում ՝ մի փորձեք «մեյդան ընկնելով» մեր ուշադրությունը շեղել». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ նախագահ  Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ներողություն, որին չեն սպասում

Այս ներողության տեքստը դժվար երբեւէ ասվի այն մարդկանց կողմից, ովքեր իրոք այն պիտի հնչեցնեին։ Ներողություն այն մարդկանցից, ովքեր կերտել են Արցախյան հերոսամարտը՝ «Կռիվ գնացած եւ ԳՆԱՑՈՂ մարդկանցից»։ Երկրորդ տեսակը առաջինից ոչ պակաս արժեքավոր է ՝ մարդիկ, որոնք չեն կարողացել մասնակցել 90-ականների հերոսական իրադարձություններին, բայց կարիքի դեպքում կմեկնեն առաջնագիծ։ (սա իմ միտքը չի, բայց հուսամ մտքի հեղինակը դեմ չի, որ օգտագործում եմ այն)։ 

Ու հիմա մենք մեր կեղտոտ քաղաքական խաղերի մեջ ենք ներգրավում իրենց։ 
Դե իհարկե, հիմա համամատաբար խաղաղ է, ու կարելի է էշ-էշ խոսել գեներալների մասին։ Պետականությունը պաշտպանել Սամվել Կարապետյանից, Արցախը՝ Սերժ Սարգսյանից ու Ռոբերտ Քոչարյանից։ 

Ու պարադոքսալը էն ա, որ էտ մարդիկ այս ներողությանը չեն սպասում։ Աստված չանի, եթե նորից իրենց կարիքը պետությունը սուր զգա՝ «43-ը կապի մեջ կլինի», ինչպես եւ բոլոր մյուսները։ Անկախ այն հիմարություններից, որոնք իրենց հասցեին ասված կլինեն։

ՀԳ
Ինչ վերաբերվում է Արման Բաբաջանյանին` խորհուրդ կտամ չփորձի на слабо թասիբի քցել Նիկոլ Փաշինյանին հերթական խայտառակ սխալը գործելու համար։ Դուք ոչ «գնացածների», ոչ էլ, իմ կարծիքով, «գնացողների» բազմությանը չեք պատկանում։ 

Մենք Նիկոլ Փաշինյանի սխալ արարքներն ենք քննադատում ՝ մի փորձեք «մեյդան ընկնելով» մեր ուշադրությունը շեղել։ Մեկա չի ստացվելու ՝ մեր «խելքային»-մարդկային ռեսուրսը բոլորին կհերիքի։ 

Պարզապես չեմ հասկանում, թե հիմնական նպատակը մեր ուշադրությունը շեղելնա, թե Փաշինյանին սխալ գործողությունների դրդելը»։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ