06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հակառակ մեր բազմաթիվ հրապարակային զգուշացումներին, նմանները ոչ միայն մնացին իրենց պաշտոններին, այլ նաև նորերն ավելացան

Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը վերքաղաքական կազմակերպություն է և կոչված է պայքարելու հանուն մեր ազգային արժեքների:

«ԿԱՄՔ»-ն իր ստեղծման պահից, օրենքի թույլ տված սահմաններում, անընդմեջ գործել է հրապարակային միջոցառումներով՝ Արցախի ինքնորոշման օգտին, ՀԱԵ-ի դեմ հարձակումները չեզոքացնելու և վնասազերծելու համար, հայկական հազարամյա մշակութային արժեքների ոչնչացման դեմ, ժողովրդագրական աճի աղետալի վիճակից դուրս գալու համար, աշխարհասփյուռ հայության անվտանգության համար, պետության կամքը միջազգային կազմակերպություններին ենթակա դարձնողների դեմ, միասեռականության և այլ բարքերի դեմ:

Երբ հիմնադրեցինք այս շարժումը՝ 2018 թվականի աշնանը, մեր առաջ դրված գլխավոր խնդիրն էր համաժողովրդական ընդվզումների հետևանքով իշխանության հասած վարչախմբին զերծ պահել աշխարհաքաղաքական արկածախնդրությունից և տեր կանգնել հայության անձեռնմխելի ձեռքբերումներին, ինչպիսիք են՝ ՀՀ անկախությունը, Արցախը, հայկական ընտանիքը և այլն:

Կարճ ժամանակ հետո՝ 2019 թվականի գարնանը, արդեն հասկացել էինք, որ մեր կողմից դրված խնդիրներն ավելի լուրջ ու ավելի խորքային էին, քան մենք ինքներս պատկերացնում էինք: «ԿԱՄՔ»-ի տարած պայքարի շնորհիվ, 2019 թվականի գարնանն արդեն, հանրությունը գիտակցում էր, որ հեղափոխության արդյունքով իշխանության հասած որոշ քաղաքական շրջանակներ, վայելելով միջազգային տնտեսական, քաղաքական և ամեն տեսակի այլ աջակցություն, պատեհապաշտությամբ օգտվել են քաղաքական փոփոխություններից, ներթափանցել՝ իշխանություն:

Մեր խորին համոզմամբ, հանրության վերաբերմունքը կպարտադրեր քաղաքական վերնախավին ձերբազատվել նման տարրերից: Սակայն, հակառակ մեր բազմաթիվ հրապարակային զգուշացումներին, նմանները ոչ միայն մնացին իրենց պաշտոններին, այլ նաև նորերն ավելացան:

Իսկ վերջին օրերին տեղի ունեցած աննախադեպ երևույթները բացահայտեցին իրավիճակի լրջությունը: Սահմանադրական դատարանի և ԼԳԲՏ-ների շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակը, Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ նույն պաշտոնյաների համախմբումը, կազմակերպված ստի արշավը, նրանց ծառայող լրատվամիջոցների անամոթ պահվածքը, և վերջապես աննախադեպ էին Ստեփանակերտում տեղի ունեցած միասնության խորհրդանշի դիմաց ԲԻԲԻՍԻ-ի պառակտող ցնցիչ և աննախադեպ գործողությունը:

Մենք հասկացանք, որ սա տարածաշրջանում տարիներ առաջ սկիզբ առած գործողության շարունակությունն է, որի հետևանքով նույն ուժերին հաջողվել էր Միխայիլ Սահակաշվիլու միջոցով Վրաստանը ոչ միայն զրկել տարածքներից, այլ նաև տնտեսապես և ժողովրդագրական իմաստով՝ զրկել անկախությունից: Այսօր, նույնը փորձ է արվում կատարել Հայաստանում:

Երկու օր առաջ, Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության Խորհուրդը որոշում կայացրեց խորացնել և տարածել պայքարը և Հայաստանին սպառնացող վտանգի մասին իրազեկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, բոլոր բնակավայրերի ու մարզերի բնակիչներին:

Հուսով ենք, մեր գործողությունները կսթափեցնեն այն պաշտոնյաներին, ովքեր, ուզում ենք հավատալ, չեն գիտակցում, թե ում շահերն են պաշտպանում և որ դրանով հարվածի տակ են դնում համայն հայությանը, նրանց երազանքներն ու սրբագույն իրավունքները:

Վահագն Չախալյան

Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» Հասարակական նախաձեռնության հիմնադիր

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ