01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Իշխանությունը բացահայտ կոռուպցիոն գործարք է առաջարկում ՍԴ լեգիտիմ կազմի ներկայացուցիչներին

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր e-draft.am կայքում հասանելի է դարձել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Համաձայն նախագծի՝ 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։

Ի՞նչ է ստացվում․

Սպառելով Սահմանադրական դատարանի նախագահին հրաժարական պարտադրելու բոլոր հնարավոր և անհնար ուղիները, իշխանությունն իր քաղաքական ախորժակը զսպել չկարողանալով ՝բացահայտ կոռուպցիոն գործարք է առաջարկում Սահմանադրական դատարանի լեգիտիմ կազմի ներկայացուցիչներին։

Հատուկ չհասկացողների համար ավելի պարզ ասեմ․ տղե՛րք, վերցրեք էս փողը («Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծով առաջարկվող ֆինանսական «երաշխիքը») ու հելեք տներով։

Սա նոր իշխանությունների իրավական խայտառակ բոբիկության, պետականամետության սուր դեֆիցիտի ու մանր ժուլիկության լավագույն դրսևորումն է։ Չնայած սեփականատեր դարձած օլիգարխների ծառայություններից օգտվող թավշյա հակակոռուպցիոներների մտքից ավելի կարճատև թռիչք հնարավոր էլ չեր սպասել․ կոռուպցիոն գործարք՝ օրենքի թավիշով։

Հ․Գ․ Տեսնես այդ ինչ խոր մտավախություն ունեն իրենց ապագայի հանդեպ, որ ամբողջ ուժով լծվել են իրենց սեփական Սահմանադրական դատարանն ունենալու գործին։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ