10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Պետությունը՝ «բուդկայի» պես. Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՍԴ-ի դատավորներին բյուջեի հաշվին կաշառք են առաջարկում՝ «Հրաժարական՝ փողի դիմաց» թեմայով։ Բայց դա նոր գործելաոճ ու մտածողություն չէ պաշտպանյալի մոտ։

Ընդդիմադիր աշխատած տարիներին էլ նա նման մոտեցում ուներ։ Խոստանում էր բյուջեից փող տալ բոլոր նրանց, ովքեր ընտրակաշառք չէին վերցնի ու ձայնը կտային իրենց։ Այսինքն՝ «նիսյա» ընտրակաշառք էին առաջարկում «նաղդ» ձայն ստանալու դիմաց, այն էլ՝ պետբյուջեի հաշվին։

Հիմա այդ մտածողությունը դարձել է պետական քաղաքականություն։ Պետությունը որպես «բուդկա» է դիտարկվում ու փորձ է արվում սեփականաշնորհել։ Հարկատուների հաշվին։

Ճակատագրի հեգնանքը լինելու է այն, որ պաշտպանյալը հետագայում մեղադրվելու է կոռուպցիոն գործով։ Սե լա վի։

Սահմանադրական դատարանի դատավորներին առաջարկում են ընտրություն կատարել «նաղդ» խայտառակության և «նիսյա» թոշակի միջև»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ