07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ճանապարհով. Զախարովա

Բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման եւ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ:

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ելույթ ունենալով «Մտքերի տարածք» համառուսաստանյան երիտասարդական կրթական համաժողովի հարթակում կայացած բրիֆինգի ընթացքում:

«ՌԴ-ն ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների ճանապարհով: Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն փոփոխություններ չի կրել»,-ասել է Զախարովան: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան կշարունակի աջակցություն ցույց տալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, եւ Բաքվի ու Երեւանի հետ Մոսկվայի սերտ հարաբերությունների հաշվառմամբ, միտված ենք մնում օժանդակություն ցուցաբերելուն՝ խաղաղ գործընթացի համակողմանի առաջշարժման նպատակով»,-հայտարարել է նա: Զախարովան նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ փոխադարձ մեղադրանքների առկայությունը մտահոգում է ռուսական կողմին: «Նման հռետորաբանությունը չի համապատասխանում բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ձեւավորման եւ, համապատասխանաբար, հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակներ գտնելու շահերին»,-պարզաբանել է նա:

 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ