23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Համահայկական ստախոս եւ համահայկական դատարկախոս…». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ ԱԺ նախկին պատգամավոր  Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գնացել Արցախում, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արցախցուն, ղարաբաղցուն, սահմանապահին, եւ երկիր պահող ժողովրդին , թուրքի կողքին ապրելով շատ ավելի հայ մնացած հային բացատրում է, թ ե ինչ է նշանակում հայ լինել, ․․խելքիդ ձյուն գա, տեղը չես բերում , այ տղա, էդ հրապարակը միացում է տեսել, Արցախի խնդրի դուխով եւ հերոսաբար լուծում է տեսել, պատերազմ է տեսել ու հաղթել է․․․Մի բաժակ ջուր խմի, ձայն էլ չունես եւ ուղղակի եւ անուղղակի իմաստներով․․․․

Յաա, ընդունեցի՞ր, Արցախը Հայաստան է եւ՝ վերջ, հեչ կրեատիվ չես, տղա ջան, բոլորովին ստեղծագործական միտք չունես կրկնում ես Սերժ Սարգսյանին, ․․Մի արա, դա քոնը չի այն ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին․․․․․․․․Ամոթ

Սուտ ես խոսում, նորից, էն էլ ինչ սուտ, ասում ես, 1988-ին այս հրապարակում հավաքված մարդիկ չէին հավատում, որ հնարավոր է Արցախը ազատագրել, ամոթ եւս մեկ անգամ, սուտ ես ասում, ախր դու ուր էիր, դու ինչ էիր, այո, հենց 88-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքած մարդիկ ոչ միայն հավատում էին, ավելին՝ համոզված էին, որ Արցախը պիտի ազատ լինի եւ ինքնորոշվելու իրավունք ունի, համոզված էին եւ ինքնորոշվեցին, ազատագրվեցին եւ ազատ են այսօր, էս ուր ես գնացել եւ ինչ ես խոսում, տեղը չես բերում, Արցախը հանգիստ թող…

Այո, հայկական կապիտալը ստեղծվել ու ստեղծվում է Հայաստանում, բայց դու, դու քո քայլիստներով դրա հետ ի՞նչ կապ ունես, դու էդ թվարկածդ ցանկի հետ ի՞նչ կապ ունես, դու էդ ցանկի հետ ոչ մի կապ չունես, անուն առ անուն հիշեցի՞ր, դե էդ կապիտալը Հայաստան հրավիրող բոլոր նախկին երկու նախագահներին եւս հիշիր, ․․․օֆ, էս ինչ գժանոց ենք ընկել…

Ասում ես բռնությունը պիտի բացառել, բայց քո կողմից իրականացվող բռնությունը օքեյ է,քեզ տեղ ես թողնո՞ւմ, յաա, իրո՞ք․․․․․․․․․․․

Համահայկական ստախոս եւ համահայկական դատարկախոս…

Սրա դարդից բանաստեղծ էլ դարձանք …

Նիկոլի ոտնավորին ի հակադարձում

Արցախյանի մասին դու լավ կանես, լռես,
Մտնես քո բոստանը եւ երկու ծառ տնկես,
Հարթավայրն էլ լքիր ու հեռացիր, 
Տիգրան Մեծին ընդմիշտ դու մոռացիր,
Քո դեմ կհառնի որպես փյունիկ, 
Այդժամ դու կդառնաս ծիծաղելի փուչիկ։
Դու ասում ես այստեղ ես դարեր անց,
Ես ասում եմ՝ գնալու ես դու անդարձ։
Իսկ մենք այստեղ ենք միշտ եւ ընդմիշտ,
Չենք հեռացել երբեք մենք մեր հողից,
Դու ասում ես թիկունք, արտեր կանաչ,
Ես ասում եմ՝ բանակն ու զորքն հայրենյաց,
Դու ասում ես զինվոր ես ու տեր,
Ես ասում եմ՝ դու զինվոր ու տեր չես եղել, 
Դու ասում ես պատռել ես զոհի հին կտակը,
Ես ասում եմ՝ գլխիդ դիր քո հին գդակը,
Դու ասում ես՝ հաղթող ես ու տեր,
Ես պնդում եմ, դու խաբող ես եւ նեռ․․

Հ․Գ․ ավելի լավ կարող եմ, բայց էս էլ է շատ …»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ