Աղբը հիմա չի հավաքվում հեղափոխական էյֆորիայի պատճառով. Անդրանիկ Թևանյան
«Մայրաքաղաքի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի ունեցան մեկ մարդու ցանկությամբ ու մեկ դերասանի թատրոն էին հիշեցնում:
Մարդկանց խաբեցին «բոբոյով» ու ասացին, որ եթե 80 տոկոսից ավելի ձայն չտաք, ապա «Մեշոկ պապին» կգա ու ձեզ կտանի մութ անտառ:
Հպարտ ընտրողները հա՛մ վախեցած էին, հա՛մ գազազած, հա՛մ էքստազի մեջ: Արդյունքում՝ հրահանգված 80 տոկոսը «խփվեց»:
Երևանի աղբը հիմա չի հավաքվում հեղափոխական էյֆորիայի և խաբեության պատճառով:
80-ից ավելի տոկոս տալը մի ուժի, որի ցուցակի միայն առաջին համարն էր հանրությանը հայտնի, այն էլ ցածրակարգ սերիալներից ու զվարճապատումներից, այլ բանի չէր էլ կարող հանգեցնել:
Աղբը պետք է մնա փողոցում, որպեսզի մեր քաղաքացիները սովորեն ընտրել, սովորեն կասկածել և սովորեն պահանջել: Ուրիշ ձև չկա»: