28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լիլիթ Մակունցը գերազանցում է բոլորին. «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի (Lilit Makunts) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 67 հոդված, որոնցից 54-ը եղել է բացասական, 2-ը դրական, 11-ը՝ չեզոք։Իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բացասական հոդվածներով գերազանցում է մշտադիտարկվող բոլոր քաղաքական գործիչներին։

Այս տեսանկյունից խնդիր ունի նաև ՔՊ PR թիմը, որը պետք է իր քայլերով բալանսավորի իրավիճակը։

Լիլիթ Մակունցը քննադատվել է այն բանի համար, որ իր գործընկերների հետ այցելել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Կիլիկիա» գարեջրատուն։ Լրատվականների մոտ հարց էր առաջացել, թե ինչո՞ւ էին այցելել այնտեղ։ 

Բացի այդ, լրատվականները գրում են, որ Լիլիթ Մակունցը հերթով զանգահարում է Ստամբուլյան հռչակագրին դեմ իր խմբակցության պատգամավորներին և հորդորում է դեմ չարտահայտվել։ 

Ինչպես և Ալեն Սիմոնյանի, այնպես էլ Լիլիթ Մակունցի դեպքում համեմատականներ են տարվել 6-րդ և 7-րդ գումարման ԱԺ-ների միջև, և Լիլիթ Մակունցը նույնպես համարվել է պասիվ քաղաքական գործիչ։ ՔՊ թիմը և «Իմ քայլը» դաշինքը պետք է կարողանան իրենց քայլերով բալանսավորել լրատվական դաշտում իրենց վարկանիշը, հակառակ դեպքում այս տեմպերով ճգնաժամը խորանալու է։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ