23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հերոսներին նաեւ գերեզմաններում հանգիստ թողեք, էս ինչ եք անում». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գտնել հերոսների գերեզմանները պղծողներին, կանգնեցնել պատի տակ եւ գյուլլել

Հերոսներին նաեւ գերեզմաններում հանգիստ թողեք, էս ինչ եք անում, կենդանի հերոսներին բանտարկում եք եւ հիմար դատավարություններ եք անում, նահատակների գերեզմաններ եք պղծում, այ պիղծ անասուններ․․․Հուսամ ոստիկանությունը, համապատասախան այլ մարմիններ արագ կհայտնաբերեն եւ հրապարակավ կպատժեն հանցագործներին, եւ դա պիտի արվի արագ ու սրտացավ․․․

Դյուզն ինչ չեմ կասկածում, որ այս վայրագությունը միտումնավոր ուղղորդված հանցագործությկուն է, միտումնավոր, ամեն ինչ սեւացնելու, հերոս նահատակների հիշատակը սեւացնելու, սա հայ-թուրքերի գործ է, եւ սրա տակ վստահ եմ, չկա մանկամտություն, այս հանցանքը կատարողները անմեղսունակ չեն, նրանք հոգեկան հիվանդներ չեն, նրանք կոնկրետ հանձնարարականով, կոնկրետ նպատակով գնացել եւ պղծել են կոնկրետ գերեզմաններ եւ, միտում եմ տեսնում նաեւ նրանում, որ պղծել են ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները։

Իրավապահ մարմինները պարտավոր են ամեն գործ թողնել եւ գտնել, հայտնաբերել հանցագործներին, հակառակը՝ կտրականապես պիտի բացառել, դրանց պիտի կանգնեցնել պատի տակ, հերոսների մայրերի աչքի առաջ եւ գնդակահարել, գյուլել, ներում-բեկում չպիտի լինի…»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ