22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. 

«Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի մահվան մասին:

Լինելով ստեղծագործական հարուստ ու բովանդակալից ճանապարհ անցած եւ մեծ հարգանքի արժանացած արվեստագետ` հայ թատրոնի երախտավոր Երվանդ Ղազանչյանը լուսավոր հետք թողեց թատրոնի պատմության մեջ, իսկ նրա կյանքն ու գործը հայրենի թատերարվեստին անմնացորդ ծառայելու, արվեստի միջոցով բարության եւ մարդասիրության անանց արժեքները տարածելու վառ օրինակ էր:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ