23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը նպատակահարմար չի. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջումգրել է.
«Շաբաթը ցանկանում եմ սկսել կարևոր զարգացումից։ Հանգստյան օրերից անմիջապես առաջ, Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ, որով հորդորում է Հայաստանի իշխանություններին զերծ մնալ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից։ Եկեղեցու հայտարարության մեջ հանգամանալից հղումներ և հիմնավորումներ են ներկայացված կոնվենցիայի այն կետերի հետ կապված, որոնք անմիջական առնչություն չունեն ոչ կանանց, և ոչ էլ ընտանիքի հետ, և դրանց քողի տակ, փորձում են ներմուծել պայմանական «երրորդ սեռի» և կենսաբանական սեռերին նրա լիակատար իրավահավասարության գաղափարը։

Անցած շաբաթ նաև, Հայաստանի Հանրային խորհուրդը, քննելով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նպատակահարմարությունը, եկավ այն եզրակացության, որ Հայաստանի ազգային օրենսդրությունը, մասնավորապես, «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքը, արդեն իսկ բավարար հիմքեր է ապահովում կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի համար, և այս խնդրահարույց կոնվենցիան վավերացնելու փոխարեն, պետական իշխանությունը պետք է կենտրոոնանա սեփական օրենսդրությունը լիարժեք կիրարկելու վրա։ Նշեմ, որ այս տարվա փետրվարին նմանատիպ եզրակացության են եկել Սլովակիայի իշխանությունները, որոնք, հրաժարվելով վավերացնել կոնվենցիան, միևնույն ժամանակ հայտարարել են, որ կանեն բոլոր անհրաժեշտ քայլերը, ազգային օրենսդրության մեջ կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելող դրույթները ուժեղացնելու համար։

Այսպիսով, արդեն այս պահին, Հայաստանում սկսում է ձևավորվել հանրային գերակա կարծիք՝ ամրապնդված Հայ առաքելական եկեղեցու, Հայաստանի Հանրային խորհրդի, մի շարք կուսկացությունների և հասարակական կազմակերպությունների հստակ արտահայտված դիրքորոշումներով, ըստ որի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը նպատակահարմար չի: Փոխարենը պետք է կենտրանանալ ազգային օրենսդրության և իրավական պրակտիկայի ամրապնդման վրա։ Միևնույն ժամանակ, կոնվենցիայի վավերացման հնարավոր ջատագովները մինչ այժմ նույնիսկ իրենց մոտեցումները հստակ չեն հիմնավորել, և հանրությանը չեն ներկայացրել անբեկանելի փաստարկներ, թե ինչ է տալու այս կոնվենցիայի վավերացումը իրական հայ կնոջը, երեխային, կամ ընտանիքին։

Այս պայմաններում, գործող իշխանությունը պետք է ընդառաջ գնա հանրային կարծիքին, կամ անմիջականորեն հրաժարվի նախորդ իշխանությունների կողմից ստորագրված այս կոնվենցիայի վավերացումից, և կամ էլ դնի այս հարցը հանրաքվեի, և հետագա գործողությունները ձեռնարկի՝ խստորեն ժողովրդի հավաքական կամքին համապատասխան»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ