Ծառուկյանը խաբեց եզդիներին. Ժողովուրդ
Ըստ “Ժողովուրդ”-ի, հունիսի 2-ին լրանալու է Աժ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանի (Շերիֆ)՝ պատգամավորության մանդատից հրաժարականի դիմում ներկայացնելու օրը: Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը թերթի հետ զրույցում ասաց. “Արդեն որոշում կա, որ Գ. Գրիգորյանին փոխարինելու է Տ. Ներսիսյանը (Հրազդանի հացի գործարանի տնօրեն), եւ ըստ սահմանված կարգի՝ 15 օրվա ընթացքում, եթե Գրիգոր Գրիգորյանը հետ չվերցնի դիմումը, Աժ-ն համապատասխան կարգով արձանագրություն կուղարկի ԿԸՀ եւ օրենքի համաձայն՝ 5-օրյա ժամկետում նոր պատգամավորը կստանա իր պատգամավորական մանդատը”:
Նշենք, սակայն, որ ըստ ԲՀԿ համամասնական ցուցակի՝ Գ. Գրիգորյանին Աժ-ում պետք է փոխարիներ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը, ինչի կապակցությամբ եզդիական հասարակական կազմակերպությունները հանդես էին եկել Ծառուկյանին ուղղված հայտարարությամբ։
Բայց ԲՀԿ-ի որոշումից պարզվում է, որ Ծառուկյանը լավ էլ հուսախաբ է անում:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: