12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Երկրում առկա գաղջ մթնոլորտը վերածվել է գարշահոտ մթնոլորտի. Արթուր Ղազինյան

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրում է

«Երկրում առկա գաղջ մթնոլորտը վերածվել է գարշահոտ մթնոլորտի։

Տա աստված, որ համաճարակ չբռնկվի, իսկ դրա համար առկա են բոլոր նախադրյալները, թափառող շներ և օրեցօր ավելացող կրծողներ։

Շուտով կավելանան նաև մոծակները։

Պետություն և մայրաքաղաք ղեկավարելը ամեն մարդու խելքի բան չի, իսկ ապակառուցողական քննադատությունը բացարձակ կապ չունի արդյունավետ կառավարման հետ։

Շինարարության մեջ կան հատուկ մասնագիտացած քանդող բրիգադներ, որոնք երբեք չեն կառուցում։

Նրանց գործը քանդելն է, միայն քանդելը, ուրիշ ոչինչ»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ