Սյունիքի նախկին մարզպետի բարեկամները մարդ են ծեծել. Yerkir.am
Ըստ Yerkir.am-ի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի եղբորորդին` Էյներ Խաչատրյանը, ծեծի է ենթարկել երկու հոգու Էներ Խաչատրյանը իր ընկերների հետ հարբած վիճակում մտել է Գորիսում Կուլակ անունով հայտնի մարդու տուն եւ դաժան ծեծի ենթարկել նրա որդիներին՝ Արթուրին եւ Գոռին: Ըստ նույն աղբյուրի` Կուլակի մեծ որդուն՝ Արթուրին, ծեծել են երկաթե իրերով, Գոռին դանակի հարվածներ են հասցրել:
Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրին, որ ըստ ամփոփագրի, Ոստիկանության Գորիսի բաժին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 25-ին` ժամը 23-ին, Էյներ Խաչատրյանը ծեծի է ենթարկել Գ.Հ.-ին եւ Ա.Հ-ին Ներկայումս միջադեպի հանգամանքերը պարզվում են, կատարվում է հետաքննություն: