29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ՛՛ սկզբունքը. հիշեցին Պարույր Սևակին

՛՛ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման մասին՛՛ տարեկան հաշվետվության քննարկումներին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց, թե 2013թ-ը աննախադեպ տարի էր արտաքին պարտքի համար՝ 861 մլն դոլար, այն դեպքում, երբ 2012-ի այն եղել է 139 մլն, 2011-ին՝ 101։ ՛՛Միանգամից այսպես կտրուկ աճ, որը բյուջեի 33 տոկոսն է կազմում, ինչքանո՞վ է նպատակահարմար նման պիկը՛՛,-հարցրեց նա՝ հավելելով, որ նման մի պիկ էլ սպասվում է 2020 թ-ին։ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, թե 2009թ-ին ռուսական 500 մլն դոլար վարկը վերցնելուց հետո ընդունվել է քաղաքական որոշում՝ ռուսական վարկը սպառել 10 տարում։ 

՛՛19-20թթ-ին իհարկե որոշակի պիկ ունենք, բայց մեր արտաքին ռեզերվների կառուցվածքը, արտաքին պահուստների կառուցվաքը համահունչ են պարտքի կառուցվածքին, թե արտարժույթի տեսակարար կշիռներում, թե ժամկետների հարցում։ Դանք հաշվի են առնվել, և բոլոր տիպի պիկերը հաշվի ենք առնում՛՛,-նշեց նա։

Արթուր Ջավադյանը նշեց, թե 13թ-ին ավարատելու են արատքաին ռեզերվների սպասակման ամենաբարձր մակարդակը:

Հարցին անդրադաձավ նաև Ֆիննասների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, քանի որ ըստ նրա, հարցն ավելի շատ կառավարությանն է վերաբերում, քան ԿԲ-ին։ ՛՛Ինչու է այդքան մեծ ստացվել 13-ի պարտքի սպասարկման թիվը, այն բացատրություն ունի, որ մենք ստանձնել ենք վաղաժամ մարում, 10 տարվա ընթաքցում պետք է մարել ռուսական վարկը։ Իսկ իրականացվել է մարումն ի հաշիվ մեկ այլ արտաքին պարտքի, բայց ոչ պարտքի տեսքով, այլ արտաքին շուկայում պետական պարտատոսմսերի վաճառքով՛՛,-ասաց նա։ Նիկոլ Փաշինյանին  այս պատասխանը հիշեցրեց Պարույր Սևակի ՛՛Առաջադրանք բոլոր հաշվիչ մեքենաներին՛՛ բանաստեղծությունը։ ՛՛Եթե ճիշտ հասկացա, պետությունն առաջնորդվում է ՛՛ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ՛՛ սկզբունքով։ Չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունները կլինեն իշխանության 2020թ-ին, և սրանով որոշվել է պարտքը հեռացնել, որ բարդություն չլինի՛՛,-նշեց Փաշինյանը։ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Միանասյանը հակադարձեց, թե ճիշտ հակառակն է արվել, ոչ թե պարտքի մարումը հետ են տվել, այլ առաջ։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ