Բյուջեի եկամուտները նախատեսվածից շատ են եղել
Ազգային ժողովւմ այսօր մեկնարկել է ”Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին” տարեկան հաշվետվության քննարկումները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ՝ 2013 թվականին գրանցվել է 3.5 տոկոս տնտեսական աճ, գնաճը այդ տարի եղել է 5 տոկոս:
2013 թվականի համար նախատեսված է եղել ապահովել 1 տրիլիոն 32 մլն եկամուտ, ապահովվել է 1 տրիլիոն 74 միլիարդ դրամ եկամուտ: Ծախսերը ևս նախատեսվածից ավելի են եղել: Նախատեսված թիվը ծախսերի համար եղել է 1 տրիլիոն 152 միլիարդ դրամ, իսկ ծախսվել է 1 միլիարդ 258 միալրդ: