23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժը ասեց չէ՞, ես սխալ էի, դուք երբևէ լսե՞լ եք, որ սրանք ասեն՝ ես սխալ էի

Սահմանադրական փոփոխությունների թեման կրկին քննարկվում է քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներում: Պատճառը երեկ «Ազատություն» ռադիոկայանի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր: Վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ մոտ ապագայում սահմանադրական փոփոխություններ լինեն, մասնավորապես ասել էր.

«Ճիշտ չեմ համարում, որ սահմանադրությունները հաճախակի փոխվեն: Կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է շանս ստանա, որ հասկանանք, թե ինչ համակարգ է սա: Հուլիսի 5-ին Սահմանադրության օրվա հետ կապված, երբ հնարավորություն ունեցա արձագանքներ տեսնել, արձանագրեցի, որ կա կարևոր ու արդարացի փաստարկ, որ մենք երբեք ժողովրդի լեգիտիմ քվեն ստացած Սահմանադրություն չենք ունեցել:

Չեմ կարծում, թե ճիշտ կլինի, որ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որ չասեն, թե իրենց վրա են ուզում ձևել այս սահմանադրությունը: Կարևոր է, որ Հայաստանում լինի Սահմանադրություն, որի օգտին ժողովուրդը գնա քվեարկի, որ ասի՝ սա իմ սահմանադրությունն է, որ ամեն անգամ շնորհավորելիս մեզ չհիշեցնեն, թե չեք հիշում՝ դա ոնց ընդունվեց»:

Պ. Հայրիկյանը համոզված է, որ Սահմանադրությունը փոխելու համար, քաղաքական կամքից ավելի, պետք է հավատարմություն սեփական խոսքին. «Ցավոք սրտի, այդ շռայլությունն իրենց տրված չէ. մենք ականատես ենք եղել բազմաթիվ տխրեցնող իրավիճակների. ես որևէ մարդու համար չէի ուրախանա, բայց առավել ևս՝ Հայաստանում պատասխանատու դիրքերը զբաղեցնող մարդու համար, ով հայտարարում է մեկ բան և հետագայում անում հակառակը»:

ԱԻՄ առաջնորդի դիտարկմամբ՝ քաղաքական կամքը՝ առանց իրավիճակի անաչառ գնահատման, զրո է. «Հետևաբար՝ նախ պետք է հասկանանք՝ իրենք պատրա՞ստ են իրենց հավատարիմ լինելուն.  որ այս Սահմանադրությունը կարված է մերժված իշխանությունների համար:   Եթե դու դա հայտարարել ես, բայց հետո անմիջապես հայտարարում ես, որ փաստարկ չկա Սահմանադրությունը փոխելու, սա արդեն իրավագիտությունից, քաղաքագիտությունից դուրս է, սա առողջապահական խնդիր է (սա ասում եմ ցավով):  Եթե մարդը խոսում էր այն մասին, որ այս իշխանություններին պետք է մերժել իրենց բացասական գործերի համար, այս Սահմանադրությունը հատուկ պատվերով իրենց համար են կարել: Հետո գալիս է իշխանության և ասում է՝ ոչինչ, այս Սահմանադրությամբ կաշխատենք, ուրեմն՝ կամ այն փուլում էիր դու հոգեբույժի կարոտ անձնավորություն, լավագույն դեպքում՝ հոգեբանի, կամ հիմա ես դրան կարոտ: Հիմա մի անգա՞մ էլ պետք է խոսքը փոխի. քանի՞ անգամ կարելի է խոսքը փոխել»:

Ըստ նրա՝ հայ քաղաքական իրականության մեջ պակասում է սխալվելու  մասին բարձրաձայնելու պրակտիկան, ինչ ընդունված է աշխարհում. «Մի անգամ լսե՞լ եք, որ ՀՀ իշխանավորներից որևէ մեկը կանգնի-ասի՝ գիտեք, մենք այնքան էլ փորձառու չենք, ներողություն ենք խնդրում այս քայլի համար:

Աշխարհում բոլոր քաղաքական գործիչները տարվա մեջ մի քանի անգամ ասում են ՝ գիտեք, այս կարծիքն ունեի, բայց այդքան էլ ճիշտ չէի, ներողություն եմ խնդրում:

Էդ ինչո՞ւ  Սերժն ասաց՝ ես սխալ էի, Նիկոլը՝ ճիշտ (չգիտեմ` որ հարցում, մինչև հիմա մեզնից ոչ ոք չգիտի՝ որ հարցում էր Սերժ Սարգսյանը սխալ. ես գիտեմ, որ ինքը  շատ հարցերում է սխալ, բայց էդ ո՞ր հարցում էր, որի ինքը սխալ էր, ու Նիկոլը՝ ճիշտ,  ինձ դեռ հայտնի չէ, բայց մարդն ասեց, չէ՞, ես սխալ էի, դուք երբևէ լսե՞լ եք, որ սրանք ասեն՝ ես սխալ էի):

Հիմա մի անգամ պետք է կանգնեն և ասեն,  երբ անցյալ տարի մենք մերժում էինք Պարույր Հայրիկյանի տված նախագիծը (երկու անգամ), մենք սխալ էինք.  Սահմանադրության փոփոխությունը ոչ միայն հրատապ խնդիր է, այլև  քաղաքացուն երկրի տերը դարձնելու միակ ճանապարհը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ