07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հրայր Թովմասյանի խոստովանությունը /վիդեո/

Հաջորդ շաբաթ հավանաբար պարզ կլինի, թե որտեղ աշխատանքի կանցնի Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Թովմասյանը: ՛՛Աշխատանքը նման է հագուստի, երբ փորձում ես հագուստ ընտրել, մեկն ավելի մեծ է լինում, մեկը փոքր է լինում, մեկը գրպանիդ համարժեք չի լինում, նույնն էլ աշխատանքը, լավ աշխատանք է, բայց հոգեհարազատ չէ, մի տեղ շատ չեն վճարում, բայց հոգեհարազատ չէ, մեկը հարազատ է, բայց..՛՛,-ասաց նա:

Նախկին նախարարը խոստվանեց, եթե նորից սկսեր, բաներ կան, որ չէր անի, իսկ թե կոնկրետ ինչեր, հիմա չի կարող ասել, կգրի իր հուշերում:

Ներկայիս նախարար Հովհաննես Մանուկյանին նա խորհուրդ չի տալիս, միայն ցանկանում է, որ այն խնդիրները, որ մնացել են, որ ինքը չի կարողացել լուծել, արդյունավետ կերպով լուծի: ՛՛Կառավարությունը ՀՀԿ-ի ձևավորած կառավարություն է, ես որտեղ էլ որ լինեմ, եթե իմ ուժերը պահանջվեն, ես օգտակար եմ լինելու՛՛,-նշեց նա:

Դիտարկմանը, որ տեսակետ է հնչում, որ այս կառավարությունը երկար չի մնա, Թովմասյանն արձագանքեց. ՛՛Երկար ու ոչ երկար, ես չգիտեմ, ինձ համար խնդիրը երկար մնալը չէ, այլ արդյունավետ լինելը: ՛՛Իտալիայում 46-93 թվականը 42 կառավարություն է փոխվել, բայց այսօր Իտալիան զարգացել է, այսինքն՝ կառավարությունների ոչ շատ երկար մնալը, ոչ արագ փոխվելը աշխատանքի արդյունավետության գրավականը չեն՛՛:

Հարցին, թե Հրայր Թովմասյանը չի ցանկանում աշխատել Հովիկ Աբրահամյանի հետ, նա արձագանքեց. ՛՛Ես չէի ցանկանում աշխատել որպես Արդարադատության նախարար՛՛: Ճշտմանը, թե եթե վարչապետը չփոխվեր, նա կշարունակեր պաշտոնավարել. ՛՛Տիգրան Սարգսյանի պարագայում ես նման բան չէի անի: Եթե վարչապետը հրաժարական է տալիս, նշանակում է, որ ինչ-որ խնդիրներ չեն լուծվել՛՛: Թովմասյանի խոսքեվ՝ ինքը, իր թերացումները ևս պատճառ են, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել: Բացիա այդ, ըստ նրա, Հովիկ Աբրահամյանը պետք է հնարավորություն ունենար  ունենա ընտրելու մարդկանց:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ