23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա մեր ամոթն ու խայտառակությունն է. Էդուարդ Շարմազանով

Երեք տարի առաջ այս օրը՝ հուլիսի 17-ին, արձանագրվեց Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ էջերից մեկը՝ հարձակում Հայաստանի Հանրապետության վրա:

Եղբայրասպան ահաբեկչական գործողության արդյունքում գրավվեց ՊՊԾ գունդը: Ահաբեկիչները սպանեցին հայ սպաներին, ովքեր պաշտպանում էին Հայաստանի Հանրապետության պատիվն ու նրա ժողովրդին:

Դժբախտաբար «Նոր Հայաստանում»՝ Նիկոլի իշխանության թեթեւ ձեռքով եղբայրասպանները, պետության եւ հայրենակից սպայի դեմ զենքով դուրս եկած ահաբեկիչներն ազատության մեջ են:

Ժողովրդական էպոսի անունն իրենց վրա առած «սասնա ծռեր» կոչեցյալները, իշխանության անգործության արդյունքում, իրենք իրենց հերոսացնում են, «հայրենասեր» են խաղում:

Ավելին, պինդ բռնվեք, առաջարկում են եղբայրասպանության ամոթալի օրը՝ հուլիսի 17-ը, հռչակել ազգային տոն:

Սա մեր պետության եւ ժողովրդի ամոթն ու խայտառակությունն է:

Որքան էլ իրավիճակներ եւ դեմքեր փոփոխվեն, որքան էլ կեղծ ու «ճաճանչափայլ» լոզունգներ փորձեն մատուցել, միեւնույն է լույսը ցրում է խավարը: Ճշմարտությունը մեկն է՝ մեր հերոսը գնդապետ Վանոյանն ու նրա տեսակն է:

Հիշում ենք եւ խոնարհվում նահատակ-հերոս ոստիկանների հիշատակին:

 Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրառում է կատարել Էդուարդ Շարմազանովը: 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ