28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

10 պարզ աղոթք ամուսինների համար

Չե՞ք ցանկանում զբաղվածության ձեր գրաֆիկում ժամանակ տրամադրել՝ աղոթելու ձեր կնոջ/ամուսնու համար կամ նրա հետ: Սա չի լինելու երկար աղոթք, այլ արդյունավետ աղոթք: Արժե դադար վերցնել գործերից՝ աղոթելու ձեր ամուսնության համար:

Տե՛ր, աճեցրու մեր սերը դեպի Քեզ օրեցօր:

Տե՛ր, օգնիր մեզ սիրել իրար՝ առանց նախապայմանների:

Տե՛ր, օգնիր մեզ հարգել մեկմեկու:

Տե՛ր, սովորեցրու մեզ լրացնել իրար՝ մեկ դարձնելով մեզ, ինչպես և դու նախատեսել ես:

Տե՛ր, ազատիր մեր սրտերը վիրավորանքից ու դառնությունից իրար հանդեպ, սովորեցրու մեզ հեշտությամբ ներել և մեծացնել մեր գթածությունը իրար նկատմամբ:

Տե՛ր, օգնիր մեզ աջակցել միմյանց, որպեսզի մենք կարողանանք հասնել այն երազանքներին, որ Դու տվել ես ամեն մեկիս՝ առանձին, այդ թվում՝ մեր ընդհանուր երազանքներին:

Տե՛ր, պահիր մեզ համեստության մեջ, որպեսզի մենք մեկս մյուսի կարիքները վեր դասենք անձնականից:

Տե՛ր, պահպանիր մեր սրտերը եսասիրությունից և էգոիստ ցանկություններից:

Տե՛ր, պահպանիր մեր ամուսնությունը կործանարար արտաքին ազդեցություններից:

Տե՛ր, թող իրար հանդեպ ունեցած մեր հավատարմությունը վեր լինի մեր վերապրումներից, ավելի զորավոր լինի փոփոխությունների ու փորձությունների այն ընթացքից, որոնց միջով պետք է անցնենք:

Ռոն Էդմոնսոն

Աղբյուրը՝ crossnews.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ