08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մահացել է բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը

Լոս Անջելեսում 78 տարեկանում մահացել է հայտնի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը։

Բանաստեղծուհին  ծնվել է 1936թ.-ին, Արգենտինայում և ստեղծագործել է հայերեն, իսպաներեն, նաև՝ անգլերեն և իտալերեն։

Նրա ստեղծագործությունների թվում է նաև Րաֆֆու “Խենթը”  վեպի իսպաներեն թարգմանությունը։

 1968թ.-ին տեղափոխվել է Լոս Անջելես։ Եղել է ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահը։

Ավարտել է Բուենոս Այրեսի ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Բանաստեղծությունների առաջին գիրքը՝”Մեկ օրում հինգ ձայն”, լույս է տեսել 1966 -ին։ Այնուհետ հրատարակվել են Կիրակոսյանի “Էություն և կետադրություն” (1967, իտալ.), “Հայաստանյան ապրումներ” (1970), “Բանաստեղծություններ” (1972) ժողովածունները։

Այնպես եմ ուզում
Անունդ թողնել
Կեսգիշերային ավազի վրա,
Որ լուսաբացին
Նա արտացոլված լինի ցողերում,
Մինչև քեզ հասնի
Ձայնիս մշուշով պարուրված խոսքս…
Ու ես փախչելով
Հին լռությունից,
Կընդունեմ իսկույն
Սիրո հրամանն անխուսափելի:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ