08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էտ ցեպն էլ կերավ. սպառնում է դատի տալ Սևակ Հովհաննիսյանին

Ամիսներ առաջ Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահներ Սեւակ Հովհաննիսյանը “Հենարան’’ ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ պատմել էր, որ ‘’Պենտեկոստե” կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Նինել Մովսիսյանը զոմբիացնելով մարդկանց` վերջիններիս փողն ու ոսկիներն է խլում եւ այդ կերպ զարգացնում իր բիզնեսը:

Henaran.am-ի խմբագրություն օրերս դիմել է Նինել Մովսիսյանի դուստրը Անուշ Շիրինյանը: Վերջինս ասաց, որ օրերս հեռսուստատեսային հաղորդաշարերից մեկում այս թեմային կրկին անդրադարձ է եղել, և իրեն ու իր մորը մեղադրում են խաբեբայության մեջ: ‘’Ինձ ոչ մի զանգ  չի եղել, ինձ չեն հարցրել, բայց ինձ վարկաբեկել են’’,-ասաց նա:

Շիրինյանը հերքեց լուրերը, թե իրենք խաբեբայությամբ գումար են շորթում, և այն, որ իր մայրը մանկատնից երեխա է որդեգրել, ում հիմա օգտագործում են` ստիպելով մաքրել իրենց տները:

‘’Խոսում են Նինել Մոսվսիսյանի մասին, մի մարդ, ով իր սաղ կյանքում բերագործություն է արել, ասում են` որբեր է տանում, բայց գիտեն, որ նրա տունը գլխին ա քանդվում այսօր խոնավությունից: Նա արդեն քսան տարի է` որդեգրած երեխա ունի, ում պահում է որպես դուստր:

Ասում են` Նինել Մովսիսյանի տներն է մաքրում, նախ աղջիկների տները մաքրելը սուտ է, հետո եթե գա, օգնի էլ, դա մեղք չի, իմ քույրն է չէ: Եթե նա Նինել Մովսիսյանի դուստրն է, իրենք ապրում են այդ տանը, ով պիտի գա, օգնի նրան, պարզ բան չի իր դուստրը’’,-ասաց նա:

Անուշ Շիրինյանը նշեց նաև, որ իր մասին ասվել է, թե գումարներ է վերցրել ոմն Սոնա Ավագյանին: Իր խոսքերով` ինքը բիզնեսմեն մարդ է,  աշխատում է կոսմետիկայի ցանցային մարքետինգի ոլորտում /գովազդից խուսափելու համար կազմակերպության անունը չի նշվում /, պատահաբար համացանցով ծանոթացել է Սոնա Ավագյանի հետ 2013 թ –ի փետրվարին: ‘‘Ասում են, որ ես ու մայրս մարդկանց շանտաժի ենք ենթարկում, ստիպում ենք, որ 60 հազար դոլար ուղարակեն: Սոնա Ավագյանը որևէ անգամ ինձ գումար ուղարկած չկա: Սոնա Ավագյանն ինձ ասաց` վատ ենք ապրում այստեղ, միասին բիզնես սկսենք, արծաթյա զարդեր և այլն: Նա օնյալն կատալոգով զակազներ է նայում ու ասում է` տուր քրոջս, որ նա ուղարկի’’,-հայտնեց Շիրինյանը: Վերջինս ասում է նաև, որ իր երեխայի ոսկեղենն է ուղարկել ԱՄՆ, որպեսզի ավելի բարձր արժեքով վաճառվի, սակայն դրա գումարը ևս չի ստացել:

 ”Էտ ցեպն էլ կերավ: Նա ոչ մի կոպեկ չի ուղարկել, հետո հայտարարեց, որ իր ամուսինը այդքան գումարը կամ ապրանքները, որ ուղարկել եմ, որ առնի, գցել ա աղբը, իրենց աղբն էլ աղում է, բան է սարքւոմ ու այդպես փողերով գնացել է: Դրանից հետո հեռախոս չի վերցնում: Ես բայց ասացի իրեն` դու էլ, քուրդ էլ պատասխան եք տալու”:

Անուշ Շիրինյանը վստահեցնում է` Սոնային չի ահաբեկել, իսկ Սոնա Ավագյանն էլ, նրա խոսքերով, ԱՄՆ գանցել է, քանի որ ծնողները պարտքեր են ունեցել: ”Իրենք գնացել են, որովհետև Սոնայի հայրն ու մայրը մեծ գումարներ են պարտք եղել, ու նրա վրա քրեական գործ կա, որովհտև մենակ Անուշ Շիրինյանի նման ”խելացիին” չի խաբել, ու քրեական գործ կա: Ինչից են վախենում իրենք, երկու երեք հոգու էլ Ամերիկա են խաբել”:

Անդրադառնալով արդեն եկեղեցու հետ իր կապին` Անուշ Շիրինյանը չհերքեց, որ այդ կրոնական կազմակերպության ներկայացուցիչ է: ”Եկեղեցին ինչ կապ ունի իմ բիզնեսի հետ:

Սևակ Հովհաննիսյանին ես դատի եմ տալու, ու նա պատասխան է տալու այդ կերպ պախարակելու համար”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ