13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին մերժեց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի՝ պաշտպանյալին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը: Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Բաղդասարյանը միջնորդել էր Գրիգորյանին անհապաղ ազատ արձակել` արտերկրում բուժվելու համար կամ 10 միլիոն դրամ գրավի դիմաց փոխել նրա խափանման միջոցը: Մեղադրող կողմն առարկել էր միջնորդության դեմ:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ