28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ես դատապարտում են ցանկացած նման երևույթ. Բաղդասարյանը՝ Առաքել Մովսիսյանի պահվածքից

՛՛Նման երևույթ չեմ նկատել. համենայն դեպս ծրագրի քննարկմամբ էի զբաղված, ես այդ երևույթին ծանոթ չեմ՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի երեկ նիստերի դահլիճում հարբած ՀՀԿ-ականների վարքագիծը: Դիտարկմանը՝ եթե չեք նկատել, կարելի՞ է ենթադրել, որ ամբողջ ՀՀԿ-ն է հարբած, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. ՛՛Ծրագրից առաջ մենք սթափ ենք լինում և այդ սթափությունը դուք նկատեցիք՛՛:

Ինչ վերաբերում է Առաքել Մովսիսյանին, ով երկու անգամ դահլիճում նստած տեղից հայհոյանքներ հնչեցրեց, ապա խմբակցության ղեկավարն ասաց, որ դատապարտում է յուրաքանչյուր նման երևույթ՝ անկախ նրանից ՀՀԿ-ական է դա անում, թե ընդդիմադիր: 

՛՛Կարևոր չէ դահլիճից է լինում, թե ամբիոնից, ես դատապարտում եմ, եթե անպարկեշտ հայտարարություններ են հնչում, անկախ նրանից՝ Հանրապետական, թե ընդդիմադիր պատգամավոր է: ԱԺ-ում նման երևույթներն իմ կողմից ընդունելի չեն: Առաջին քայլը, որին պետք է հասնեմ նաև մեր ընդդիմադիր պատգամավորների հետ աշխատելով, որ այս ամբիոնը քաղաքական խնդիրների քննարկման համար օգտագործելն է լինելու՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ