Ինչո՞ւ հրաժարական տվեց
՛՛Քանի չենք հասկացել՝ ինչու նախորդ վարչապետը հրաժարական տվեց, շատ հարցեր մնալու են օդում կախված՛՛,-այսօր Աժ-ում ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցությսն ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցի, թե ինքն էլ է կարծում, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարճ ժամանակում հրաժարական է տալու: ՛՛Եթե բոլոր պատճառները չեն վերհանվում, այդպիսի մեկնաբանություններ պահպանվելու են ու անորոշություններ մնալու են: Պետք է ասվեր՝ փոխում ենք, որովհետև այս-այս բաները չի հաջողվել, իսկ եթե դա չեն անում՝ հարց է առաջնում՝ ինչու փոխվեց, եթե նույնը պիտի շարունակվի ու նույն քաղաքական կուրսն է պահպանվում՛՛:
Հարցին, թե կարելի է Կառավարության ծրագրի ընդունումը ՀՀԿ-ի համար հաղթանակ անվանել, Ռուստամյանը պատասխանեց. ՛՛Դա չի կարող հաջողության լավ ցուցանիշ համարվել, հազիվ հաղթահարում են ձայների մեծամասնությունն ու տեսնում եք՝ ինչ դժվարութամբ է հաջողվում՛՛: Նա նշեց, որ կան հրապարակումներ, որտեղ երևում է, որ ուրիշների փոխարեն են քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորները: ՛՛Այսինքն՝ խնդիրներ գոյություն ունեն, ԱԺ-ում ստեղծվել է շատ փխրուն մեծամասնության վիճակ, որ պահանջում է զգոն լինել, քանի որ ամեն մի պատգամավորի բացակայությունը կարող է խնդիր դառնալ՛՛: