08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Այդպես չի լինում

՛՛4 քաղաքական ուժերն իրենց քվերակությամբ իրատեսական էին, խստապահանջ և ականջալուր՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա՝ քառյակն իրատեսական էր, քանի որ Կառավարության ծրագիրը այս համակարգում որևէ մեխանիզմ չի ստեղծում, որպեսզի այս ծրագիրն իրականացվի:

՛՛Բոլորս էլ ասացինք, որ եթե վարչապետը բերեր նաև մեկ-երկու հույս ներշնչող նախագիծ, օրինակ՝ ընդդիմության մասին, վերակսողական լծակների մասին, այդ դեպքում կմտածեինք, որ ինչ-որ բան փոխվել է, դաս են քաղել՛՛,-նկատեց նա: Հակոբյանի խոսքով՝ հասարակությունը դժգոհ է և Կառավարությունից, և ներկայացված ծրագրից: ՛՛Շատ ժամանակ կպահանջվի, որ Կառավարությունը տեսնի, որ եղած համակարգով որևէ ծրագիր իրականացնելը միամտություն է՛՛:

Հարցին, թե ինչու երեկ Մուրացանի Գևորգ Մարզպետունի հերոսի հետ համեմատեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Հակոբյանը պատասխանեց. ՛՛՛՛ Գևորգ Մարզպետունի՛՛ գրքում մի ենթավերնագիր կար՝ ՛՛Մի ծաղկով գարուն՛՛, իրական կյանքում դա չի լինում, գեղարվեստական գրականության մեջ լինում է՛՛:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ