20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Կախարդական փայտիկի» սպառված միֆը

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա առաջին եռամսյակին ուղղակի օտարերկրյա ներդրումները Հայաստանում նվազել են 37 մլրդ դրամով, իսկ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն, այդ նույն ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումները Հայաստանում կազմել են 34,4 մլն դոլար։

Արձանագրված ցուցանիշը երեք անգամ ավելի քիչ է, քան 2018 թ․-ի առաջին եռամսյակին՝ 94,3 մլն դոլար և գրեթե երկու անգամ ավելի քիչ, քան անցյալ տարվա չորրորդ եռամսյակի 67,7 մլն դոլարը։

2019 թ․-ի առաջին եռամսյակի ներդրումների ցուցանիշը կրկնակի զիջում է անգամ 2017 թ․-ի առաջին եռամսյակի և որոշ չափով՝ նաև 2016 թ․-ի առաջին եռամսյակին։ 

Ի դեպ,  Նիկոլ Փաշինյանն այլևս չի անդրադառնում ներդրումների ցուցանիշին, պարզապես հաճախ կրկնում է, թե «տնտեսությունը լավ տրամադրություն ունի»։  Դե իսկ «կախարդական փայտիկի» մասին վարչապետի միֆը վաղուց սպառված է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ