29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ղարաբաղում ոչ մի բաժանարար գիծ չկա. փորձագետ

Ղարաբաղում ոչ մի բաժանարար գիծ չկա: Դրանք բոլորն արհեստական են: Հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Մարդկային զարգացման կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

Փորձագետը նշեց, որ սեպտեմբերին Ղարաբաղում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, իսկ գարնանը՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ:

«Մենք պե՞տք է թույլ տանք, որ քաղաքական պայքարի տարրերը վերափոխվեն բաժանարար գծերի: Եթե որոշակի մեղադրանքներ են հնչում, ապա դրանք պետք է կոնկրետ հասցեատեր ունենան, այլապես պայքարը, որը պետք է վարվի միայն ծրագրերի եւ գաղափարախոսության մակարդակում, է՛լ ավելի կսրվի: Առանց ծրագրային պայքարի՝ խնդիրները կմնան չլուծված»,- նշեց նա:

Թեւան Պողոսյանը շեշտեց, որ Հայաստանի անվտանգությունը կախված է Ղարաբաղի անվտանգությունից, եւ հակառակը:

«Ուստի չի կարելի ընդհանրացնել կոնկրետ անձանց գործողությունները եւ տարածել բոլորի վրա: Հարկավոր է գնահատել, թե այս կամ այն գնահատականն ինչպես կազդի մեր Հայրենիքի անվտանգության մակարդակի վրա»,- հավելեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ