08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նա պարտավոր է միջոցները ծառայեցնել այս երկրի համար. Ա. Մինասյան

՛՛Մենք կուզենայինք ծրագրում տեսնել Կառավարության վճռականությունը ընդդիմության մասին օրենքի ընդունման և գործադրման մասով, կուզենայինք տեսնել, որ Կառավարությունը և իշխանությունը պատրաստ են իշխանության գործողությունների նկատմամբ վերահսկողությունը վերապահել նաև ընդիմությանը, որովհետև առանց նման համատեղ աշխատանքի հնարավոր չէ ապահովել ներքին համախմբվածությունը, հակառակը` կհաստատվի իրար մերժելը, իրար ծրագրերը չընդունելը՛՛,-այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ՀՅԴ-ական պատգամավորն անդրադարձավ ևս մեկ խնդրի` ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյա պետք է իրավունք չունենա իր կարողությունները ՀՀ-ում վաստակելով ու ներդնել այլ երկրներ. ՛՛Եթե նա բարձրագույն բարձրաստիճան անձ է այս երկրում, նա պարտավոր է միջոցները ծառայեցնել այս երկրի համար՛՛,-ասաց նա:

 Պատգամավորի խոսքով՝ հանրությունը դժգոհում է իշխանություններից, որովհետև օտարված է որոշումների կայացումից. ՛՛Պատահական չէ, որ ոչ միայն պարտադիր կուտակային վճարի, կարմիր գծերի, արագաչափերի, տրանսպորտի գնի դեմ թանկացման դեմ պայքարելու շրջանակում քաղաքացիները ագրեսիվ են դառնում շատ պարզ մի պատճառով, որովհետև նրանք ներգրավված չեն որոշումների կայացման մեջ՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ