”Հայաստանի հավաքականը պետք է ավելի լավ դիմի պրեսինգի”.Շալանդ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր անցկացրեց իր առաջին մարզումը Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Մարզումից հետո գլխավոր մարզիչը հանդիպեց լրագրողների հետ:
-Ինձ համար շատ կարևոր է խաղալ այս հավաքականների հետ: Ես նոր գլխավոր մարզիչ եմ, ինձ մարզումներ ու խաղեր են պետք: Մենք 3 տարբեր թիմերի հետ ենք խաղալու: ԱՄԷ-ի թիմը լավ մրցակից է: Ալժիրիը մասնակցելու է աշխարհի առաջնությանը, ուրեմն լավ թիմ է: Գերմանիան, հնարավոր է, աշխարհի նոր չեմպիոնն է: Մենք պետք է խաղից խաղ առաջադիմենք: Իրաքից ասացին, որ չեն կարող այստեղ գալ, իսկ մենք էլ այլ լուծում գտանք:
– Ու՞մ եք երկրպագելու աշխարհի առաջնությունում:
– Մենք պետք է նայենք ու վերլուծենք աշխարհի առաջնությունը մասնագիտական տեսանկությունից: Ֆավորիտ եմ համարում Իտալիա, Բրազիլիա, Իսպանիա և Գերմանիայի հավաքականներին: Կառանձնացնեի նաև Չիլիին:
– Հավաքականի հետ առաջին մարզման մասին ի՞նչ կասեք:
– Ես ընտրել եմ այս խաղացողներին, որովհետև վստահում եմ նրանց: Շատ հաճելի էր, որ երկու օր ընդմիջումից հետո սկսեցինք մարզվել:
-Փորձո՞ւմ եք փոխել թիմի մարտավարությունը, խաղալ 2 հարձակվողով:
-Ես չեմ կարող ասել՝ խաղալու եմ 1 կամ 2 հարձակվողով: Արաս Օզբիլիսը և Գևորգ Ղազարյանը հիանալի կարող են հարձակվողական ֆուտբոլ խաղալ:
-Հավաքականում շատ են նորեկները:
-Ինձ համար անչափ կարևոր են այս ընկերական խաղերը: Ես ցանկանում եմ շատերին տեսնել գործի մեջ եւ առաջիկա խաղերը բոլորին դիտարկելու լավ հնարավորություն են:
-Ֆուտբոլիստների ակումբային մրցելույթներին որքանո՞վ եք ուշադրություն դարձնում:
-Ես շատ եմ հետևում՝ ինչպես տեղի առաջնության հանդիպումներին, այնպես էլ լինում եմ Ռուսաստանում եւ անընդհատ դիտակետում եմ պահում բոլոր թեկնածուներին: Սա իմ աշխատանքն է եւ ես բոլորի խաղը պետք է լավագույնս ուսումնասիրեմ: Ընտրական փուլը երկարատև է և պետք է ամեն ինչ հստակեցնել, որպեսզի ընթացքում խնդիրներ չլինեն:
-Հավաքականի մարզումներում առկա էին բավականաչափ նորմուծություններ: Ինչի՞ն էին դրանք միտված:
-Ես ունեմ իմ նախանշած խնդիրները: Շեշտը դնում եմ պրեսինգի վրա: Պետք է պրեսինգը զարգացնել բոլոր գոտիներում: