21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Քաղաքացու դիմումի հիման վրա պահումներ չեն անում. նախարար

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ կուտակային կենսաթոշակների մասին օրենքում կատարված փոփոխությանը, որով առաջարկվում է, որ քաղաքացիները, աշխատողները կարող են գրավոր դիմում գրել գործատուին, և վերջինս պարտավոր է պահումներ չանել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այս մասին խոսելով` ասաց, որ այն վարձու աշխատողները, ովքեր չեն ցանկանում, որ իրենց աշխատավարձից պահումներ կատարվեն, դիմում են ներկայացնում գործատուներին, դրա հիման վրա գործատուներն իրականացնում են այդ պահանջը, այն է` չեն պահում, չեն փոխանցում այս ժամանակահատվածում, քանի դեռ չկա նոր օրենսդրական փաթեթ, դեռ չի հաստատվել ամբողջական նոր փաթեթը:

”Ներկայում վարչապետի հանձնարարականի համաձայն` ՊԵԿ կողմից կատարվում են էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված համակարգի գործարկման աշխատանքները, որ դիմումներին նաև տեխնիկական առումով պատշաճ ընթացք տրվի”,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ