29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպումից

”Մենք չենք ունեցել այդպիսի պայմանավորվածություն, չենք մասնակցել, բայց նորմալ ենք համարում, որևէ արտառոց բան գոյություն չունի, քաղաքական ուժերը կարող են բազմիցս իրար հետ հանդիպել տարբեր ձևաչափով”,-լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպմանը:

՛՛Երկուսով հավաքվում են, երրորդն ավելորդ է, ինչու հրավիրեն, երբ պետք լինի երեքով, կկանչեն կհավաքվենք.՛՛,-հավելեց նա:  Ինչ վերաբերում է տեսակետներին, թե քառյակից երկու ուժեր փորձում են իրենց ձեռքը վերցնել քառյակի ղեկավարումը, ՀՅԴ պատգամավորն արձագանքեց, որ այդ տեսակետներին իրենք վաղուց են ծանոթ:

՛՛Հայ ժողովրդի պատմության մեջ ուզում է եռյակ առաջանա, ուզում է քառյակ առաջանա, առաջին գործն անում են այն ուղղությամբ, որ դա տրոհվի, ոչ մի միասնություն չառաջանա: Բոլոր այդ տիպի դատողություններն ուղղված են դրան, և մենք դա ի սկզբանե իմանալով ասել ենք, որ գոյություն չունի կարծր ձևաչափ քառյակ անունով, քառյակ են այնքանով, որքանով համաձայն են չորսը, եռյակ է, երբ երեքն են համաձայն և մնացած բոլոր ձևաչափերը շատ հնարավոր են, որ գործեն, եթե համաձայնությւոն գոյություն ունի, իսկ եթե չունի՝ բոլոր քաղաքական ուժերն էլ ազատ են ինքնուրույն իրենց ճակատագիրը տնօրինելու՛՛, – եզրափակեց Ռուստամյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ