23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխող ուժը շնորհավորում է հարկատուներին

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը։

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթին ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն դեմ քվեարկեցին: Նախագծերի փաթեթն ընդունվեց 73 կողմ, 32 դեմ ձայնով:

«Շնորհավորում եմ ՀՀ հարկատուներին. իրենք ունենալու են ավելի լավ հարկային օրենսգիրք», – ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Հիշեցնենք, որ փոփոխություններով մինչ 2023 թ. եկամտահարկը կիջեցվի մինչև 20%։ Սա հիմնական դրույթներից մեկն էր, որին դեմ էին ընդդիմադիր խմբակցությունները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ