23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դիլիջանում մեկնարկեց «Իմ քայլ հանուն Տավուշի մարզի» խորագրով համաժողով- ցուցահանդեսը

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում հունիսի 22-ին մեկնարկեց  «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողով-ցուցահանդեսը։

Տավուշի մարզի ռազմավարկան զարգացման ներուժի մասին իր դիտարկումները կներկայացնի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Հայաստանում Եվրոպական միության կողմից իրականացվող բիզնես աջակցության ծրագրերի վերաբերյալ ելույթ կունենա Պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզան: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպը և ՄԱԿ-ի զարգացման մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը կներկայացնեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող Հայաստանի տնտեսական զարգացմանը աջակցող ծրագրերը: Համաժողովին Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններն ու ծրագրերը կներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Իրենց ներդրումային ծրագրերն էլ կներկայացնեն Տավուշի մարզի մի շարք ձեռներեցներ և արտադրող ընկերություններ:

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Տավուշի մարզի արտադրատեսակներին, որոնք ցուցադրված կլինեն առանձին տաղավարներով:

Համաժողովը կավարտվի համերգային ծրագրով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ