23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՏԻՄ կուսակցականացման նոր ալիք. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Գաղտնիք չէ, որ իշխանությունները ՏԻՄ համակարգում ձեռնամուխ են լինե­լու արմատական փոփոխությունների՝ այն հնարավորինս կառավարելի դարձ­նելու նպատակով: Նման ցանկության մասին իր հերթական լայվերից մեկի ժա­մանակ ակնարկեց Նիկոլ Փաշինյանը, իսկ արդեն նախօրեին տեղի ունեցած ԱԺ նիստի ժամանակ բարձրաձայնեց ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը՝ ասելով, որ կառավարությունը նախատեսում է խոշոր համայնքներում ՏԻՄ ընտրություն­ներն անցկացնել համամասնական ընտրակարգով:

 Մասնագետներն արդեն իսկ մտահոգություն են հայտնում, որ սա իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում, քանի որ դեռևս վերջնականորեն արդարաց­ված չէ, թե, օրինակ, Գյումրիում կամ Վանաձորում այդ ընտրակարգն ինչ դրա­կան արդյունք է տվել, կամ ինչքանով է բարձրացրել համայնքի ու ընդհանրա­պես քաղաքացու դերը, երբ իր համայնքը ղեկավարելու համար ընտրում է ոչ թե կառավարչի՝ մենեջերի, այլ քաղաքական մարմնի: Մյուս կողմից, սրանով ստիպում ենք, որ ՏԻՄ մարմինների ղեկավարներն անպայման կուսակցական լինեն կամ որևէ կուսակցության կցորդ, որպեսզի կարողանան առաջադրվել…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ