18 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուսաստանը մեր թշնամին է և օկուպանտ. Վրաստանի նախագահը մեղադրում է Մոսկվային

Վրաստանում գիշերը ոստիկանության և ցուցարարների միջև բախումներին հետեւել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը, ով դադարեցրել է օտարերկրյա այցը եւ վերադարձել հայրենքի: Վրաստանի նախագահը հայտարարել է, թե Ռուսաստանը հետաքրքրված է իր երկրի ներսում հակասություններով:

«Ռուսաստանը մեր թշնամին է և օկուպանտ: Մոսկվայի կողմից ղեկավարվող 5-րդ շարասյունը, ամենայն հավանականությամբ, այսօր ավելի վտանգավոր է, քան՝ բաց ագրեսիան: Ես ցանկանում եմ կրկնել, որ երկրում տրոհումը ու ներքին հակասությունները որևէ մեկին ձեռնտու չեն, բացի Ռուսաստանից: Այսօր դա նրա ամենափորձառու զենքն է»,-Լայֆի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի նախագահը:

Զուրաբիշվիլիի խոսքերով, նրանք, ովքեր աջակցում են ներքին հակասություններին, աջակցում են ռուսական քաղաքականությանը:

Հիշեցնենք, այս գիշեր Վրաստանում խորհրդարանի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, ինչի արդյունքում երկու կողմերում ել տուժածներ կան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ