10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, նշելով, որ քննարկել են վերջին իրադարձություններն ու ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական հարցերը։

Ըստ հայտարարության, ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և հումանիտար քայլերի իրականացման ու անվտանգության ապահովման ուղղությամբ իրենց ակնկալիքները։

«Ցավով արձանագրելով վերջին կորուստները՝ համանախագահները կոչ են արել կողմերին ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։ Միջնորդները կոչ են արել կողմերին վերահաստատել հանձնառությունը՝ անշեղորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, այդ թվում դիպուկահարների կիրառումից և ինժեներական աշխատանքներից։

Արտագին գործերի նախարարները համաձայնվել են, որ կարևոր է ամբողջությամբ օգտագործել գոյություն ունեցող ուղիղ կապը լարվածության վտանգի նվազեցմանն ուղղված արագ արձագանքման նպատակով․

Արտգործնախարարները պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո», -ասված է հայտարարության մեջ։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ