23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ-ի դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելը. Վահե Գրիգորյանը երդվեց

Վահե Գրիգորյանը երդման արարողությամբ ստանձնեց ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը: Գրիգորյանի երդման արարողությունը տեղի ունեցավ ԱԺ հունիսի 20-ի նիստում:

«Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ-ի դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելը: Մա Հայաստանում վերջին տասնամյակներում առաջին անգամ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընտրված ԱԺ-ի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է: Այս պաշտոնում իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, դա եղել է բաց ու թափանցիկ: Շուրջ մեկ տարի առաջ, երբ կայացնում էի այս որոշումը՝ մասնակցել այդ գործընթացներին և հավակնել այդ պաշտոնին, ի վերջո ընտրվել և ստանձնել այդ պաշտոնը, ես բոլոր հանգամանքներով հանդերձ պատկերացրել եմ, որ այդ պաշտոնի ծանրությունը պայմանավորված է նրանով, որ ՍԴ-ն դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության և անցումային դրույթների գործողության տիրույթում»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ այդ անցումային տրամաբանության մեջ ՍԴ-ն իր կազմով արդեն ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք ինքը մտադիր է ամենայն մանրամասնությամբ սկզբում քննարկել գործընկերների հետ, այնուհետև նրանց հետ համատեղ փոխադարձ ըմբռնման և իրավական անվտանգության բոլոր նկատառումները հաշվի առնելով գալ համատեղ լուծման և հանրության առջև հանդես գալ այդ լուծմամբ:

Հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիները լիուլի և իրավաչափ շահեր ունեն բարձրագույն դատական ատյանի սահմանադրականության հարցերում և հետաքրքրվածությունը՝ Գրիգորյանը խնդրեց ու խիստ պահանջեց, որ իսպառ բացառվեն ՍԴ-ի անդամների կամ աշխատակազմի որևէ ներկայացուցչի նկատմամբ որևէ ոտնձգություն, իսկ իրենց խաղաղ հավաքների բոլոր դրսևորումներն իրականացվեն խաղաղ հավաքների մասին օրենքի տառին համապատասխան:

Գրիգորյանը երդվեց, երդվելուց հետո նա պաշտոնը ստանձնում է անհապաղ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ